Բջջային հեռախոսի կանոնավոր օգտագործումը սրտանոթային հիվանդությունների առումով մեծ վտանգ է պարունակում: Սա ցույց է տվել հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել է Canadian Journal of Cardiology (CJC) հանդեսում։

Գիտնականները վերլուծել են 444 հազար բրիտանացիների տվյալները, որոնք 2006-2010 թվականներին հոժարակամ հայտնել են իրենց բջջային հեռախոսների օգտագործման հաճախականության մասին: Գիտնականները նրանց հետևել են մոտավորապես 12 տարի:

Բջջային հեռախոսի կանոնավոր օգտագործումը (շաբաթական առնվազն մեկ զանգ) սրտանոթային հիվանդությունների առումով մեծ վտանգ է պարունակում, հատկապես ծխողների և շաքարախտով հիվանդ մարդկանց շրջանում:

«Վատ քնի ռեժիմը և հոգեկան վատ առողջությունը կարող են բացասաբար անդրադառնալ սրտանոթային հիվանդությունների զարգացմանը՝ ցիրկադային ռիթմի խանգարման, էնդոկրին և նյութափոխանակության խանգարումների և բորբոքման սրացման միջոցով», - նշում են գիտնականները:

Աշխատության հեղինակները նաև կարծում են, որ բջջային հեռախոսների ռադիոհաճախականության էլեկտրամագնիսական ճառագայթման հաճախակի ազդեցությունը ռիսկի գործոն շատ հիվանդությունների համար կարող է հանգեցնել բորբոքման:

Հետազոտության համար նախատեսված խմբագրականում գիտնականները, ովքեր ներգրավված չեն եղել աշխատանքի մեջ, նշել են, որ մասնակիցների հավաքագրումը տեղի է ունեցել ժամանակակից սմարթֆոնների լայն տարածումից առաջ ընկած ժամանակահատվածում:

Հեռախոսները ներկայում այլևս չեն օգտագործվում զանգերի, այլ տեքստային հաղորդագրությունների և զվարճանքի համար: Հետևաբար, հետազոտության արդյունքների համապատասխանությունը պետք է հաստատեն նոր աշխատանքները: