ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի որակի վերահսկողության վարչությունը (FDA) հավանություն է տվել ինտենսիվ արյունահոսությունն արագ կանգնեցնող ամերիկյան Cresilon ընկերության ստեղծած գելի օգտագործմանը։

Ըստ Reuters-ի՝ նոր միջոցն ի վիճակի է շտապօգնության բժիշկներին և ռազմական բժիշկներին օգնել կանխելու հիվանդների մահն արյան կորստից։

Ի տարբերություն աննշան քերծվածքների և կտրվածքների համար նախատեսված արտադրանքի՝ Traumagel-ը կարող է կիրառվել կյանքին սպառնացող վնասվածքների դեպքում:

Դեղամիջոցը մշակող ընկերությունը պնդում է, որ ի տարբերություն գոյություն ունեցող արտակարգ իրավիճակների եղանակների, մասնավորապես թանզիֆի և առասանի (жгут), այս արտադրանքը ճնշում չի պահանջում և գործում է մի քանի վայրկյանի ընթացքում:

Այն ներարկիչի միջոցով ներարկվում է արյունահոսող վերքի մեջ՝ ախտահարված օրգանիզմին հնարավորություն տալով ձևավորել սեփական արյան մակարդուկները և դադարեցնել արյունահոսությունը։