Գիտական ​​խմբի նոր ուսումնասիրությունը թույլ է տվել արյան անալիզով մարդու կենսաբանական տարիքը ստուգելու նոր մեթոդ մշակել։ Այս տեխնիկան նաև հնարավորություն է տալիս ախտորոշել տարիքի հետ կապված 18 ամենատարածված հիվանդությունների և վաղաժամ մահվան ռիսկերը, գրում է planet-today-ը։ Հետազոտողները վերլուծել են հետազոտվողների արյան ավելի քան 200 սպիտակուցներ, ինչպես նաև ստեղծել են թվային մոդել, որը հնարավորություն է տվել որոշել ծրագրի մասնակիցների կենսաբանական տարիքը: Հայտնի է, որ այս տարիքը հաճախ տարբերվում է անձնագրային տարիքից, որն օբյեկտիվորեն ցույց է տալիս մարմնի վիճակի բնութագրերը բջջային մակարդակում։ Հետազոտությունը ցույց է տվել, որ կենսաբանական տարիքը մեծապես կապված է այնպիսի պաթոլոգիաների հավանականության հետ, ինչպիսիք են սրտի և լյարդի հիվանդությունները, երիկամների և թոքերի հիվանդությունները, և տարիքի հետ զգալիորեն ավելանում են շաքարախտի, նեյրոդեգեներատիվ հիվանդությունների և քաղցկեղի ռիսկերը: Տուժում են ընդհանուր ֆիզիկական վիճակն ու ճանաչողական ֆունկցիաները։ Նոր մեթոդը օգտակար կլինի ծերացման դանդաղեցման և հիվանդությունների կանխարգելմանն ուղղված բուժման հեռանկարները գնահատելու համար։