Մեղրիում դիահերձարանի կառուցման շրջանակում հասել են մրցույթ հայտարարելու փուլին, սակայն հաշվի առնելով, որ Հայաստանում շինարարական աշխատանքները տևում են 1-2 տարի, որոշվել է, որ Մեղրիում, Վարդենիսում և Ճամբարակում հատուկ ծառայություն կգործի:

Դրա մասին սեպտեմբերի 11-ին խորհրդարանում կառավարության ժամին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա պարզաբանել է, որ ծառայության էությունն այն է, որ տեղական բժշկական կազմակերպությունը պետական ​​պատվերի շրջանակում կազմակերպում է դիակների տեղափոխումն ու դիահերձումը։