Հուլիսից ի վեր Կենտրոնաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիում և շրջակայքում գրանցվել է դենգե տենդի աննախադեպ 13 դեպք, հայտնել է երկրի առողջապահության նախարար Պիեր Սոմսեն, հաղորդում է AFP-ն: Դենգեն տաք երկրներում տարածված վիրուս է, որը տարածվում է քաղաքային և կիսաքաղաքային վայրերում մոծակների խայթոցի միջոցով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ աշխարհում ամեն տարի գրանցվում է դենգեի 100-ից 400 միլիոն դեպք: «Առողջապահության և բնակչության նախարարությունը գրանցել է դենգեի դեպքերի աննախադեպ մակարդակ», - ասաց Սոմսեն։ 2024 թվականին՝ հուլիսից սեպտեմբեր, Բանգուի Պաստերի ինստիտուտը հաստատել է 13 դեպք։  Մալարիայի պես, որը նույնպես տարածվում է մոծակների միջոցով, դենգեն առաջացնում է ուժեղ ջերմություն, բայց հազվադեպ է մահվան հանգեցնում։ ԱՀԿ-ի տվյալներով՝ դենգեի համար հատուկ բուժում չկա, և ծանր դենգեի դեպքում մահացությունը նվազեցնելու բանալին վաղ հայտնաբերումն է: Անցյալ ամիս Կենտրոնական Աֆրիկայում և, մասնավորապես, Բանգուին բախվեց ջրծաղիկի բռնկմանը: