Հայաստանի առողջապահական համակարգում սահմանվեց եւս մեկ կարեւոր նշաձող: «Նաիրի» եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնների հիմնադիր տնօրեն, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ եւ ակտիվ գործունեության արդյունքում Երեւանում բացվեց տեսակով եզակի ռադիոթերապիայի կենտրոն, որտեղ առկա են քաղցկեղի ճառագայթային բուժման ժամանակակից բոլոր պայմանները:
«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւ այլ պաշտոնյաներ, ականավոր բժիշկներ, առողջապահության ոլորտի մի շարրք մասնագետներ:
Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնը հագեցած է ճառագայթային թերապիայի, դառիովիրաբուժության եւ ռադիոիզոտոպային ժամանակակից սարքավորումներով:






