Այդ տարբերակն առաջին անգամ հայտնաբերվել է Գերմանիայում այս տարվա հունիսին, եւ այդ ժամանակվանից XEC դեպքեր գրանցվել են Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Դանիայում եւ մի քանի այլ երկրներում, Х ցանցում գրել է ամերիկացի գիտնական, Scripps Research ինստիտուտի տնօրեն Էրիկ Տոպոլը։
Նա գրել է, որ XEC տարածումը «դեռ նոր է սկսվում»։ «Դրա համար մի քանի շաբաթներ, մեկ-երկու ամիս կպահանջվեն, իսկ հետո այն իսկապես կամրապնդվի եւ սեփական ալիքը կառաջացնի»,- ասել է Տոպոլը LA Times թերթին։
«Միանգամայն ակնհայտ է, որ XEC-ը հիմնական է դառնում։ Ըստ երեւույթին, այն կդառնա հաջորդ տարբերակը։ Բայց մինչ դրա տարածումը կհասնի բարձր մակարդակների՝ մի քանի ամիս կանցնի»,- կարծում է Տոպոլը, տեղեկացրել է BBC-ն։
XEC-ը իր նախորդներից տարբերվում է որոշ մուտացիաներով, որոնք կարող են օգնել, որ այն ավելի արագ տարածվի, նշել են գիտնականները։ Սակայն նրանք կարծում են, որ գոյություն ունեցող պատվաստանյութերը պետք է օգնեն մարդու առողջության համար առավել լուրջ հետեւանքների կանխմանը։






