Հղիությունը կարող է հանգեցնել այն բանին, որ ուղեղի գորշ նյութի ավելի քան 80 տոկոսը կնվազի՝ «անջնջելի հետքեր» թողնելով, պարզել են գիտնականները։
Հղիության ընթացքում նյարդաբան կինն անցել է ուղեղի ավելի քան երկու տասնյակ սքանավորում եւ երկու տարի՝ ծննդաբերությունից հետո։ Հղիությունից հետո նորաթուխ մայրիկի մոտ վերականգնվել է գորշ նյութի որոշ քանակություն, որը ներառում է ինչպես նեյրոնների բջջային մարմինները, այնպես էլ կապերը դրանց միջեւ։ Բայց շատ բան, ըստ երեւույթին, անհետացել է ընդմիշտ, տեղեկացրել է Live Science-ը։
Գիտնական Էմիլի Ջեյկոբսի խոսքով (Սանտա Բարբարայի Կալիֆոռնիական համալսարանի ուղեղի մասին գիտության ամբիոնի դոցենտ)՝ միջինը ուղեղի գորշ նյութի ծավալը նվազել էր 4 տոկոսով։
Հորմոնալ ֆոնը սեռահասունացման շրջանում ուղեկցվում է գորշ նյութի ծավալի կրճատմամբ, քանի որ ուղեղն ազատվում է ավելորդ հյուսվածքից, որպեսզի ավելի արդյունավետ աշխատի։ Նման մի բան տեղի է ունենում նաեւ հղիության ժամանակ, շարունակել են հետազոտողները։
Սակայն հետազոտության ընթացքում պարզված այլ փոփոխությունները ժամանակավոր են եղել։ Առաջին եւ երկրորդ եռամսյակներում սպիտակ նյութը դարձել է ավելի ամուր։
«Մենք դրա մասին մտածում ենք որպես խողովակի կամ ծղոտի մասին,- ասել է Իրվայնի Կալիֆոռնիական համալսարանի նյարդաբանության ամբիոնի դոցենտ Լիզ Քրաստիլը։- Երբ սպիտակ նյութն ամուր է, ջուրը հոսում է ուղիղ դրանով՝ չկուտակվելով եւ չշեղվելով եւ, հետեւաբար, ավելի արդյունավետ է փոխանցում ինֆորմացիան»։






