20-ամյա ոմն երիտասարդ վեց տարի տառապում էր հարբուխից, մինչև բժիշկները պարզել են, որ «փսլինքն» ամենևին էլ փսլինք չէր, այլ գլխուղեղի հեղուկ, որը հոսում էր նրա գանգից:

Գլխի վնասվածքից հետո սիրիացի հիվանդը տառապում էր մշտական ​​ հարբուխից, ինչպես նաև գլխացավերից և նոպաներից: Այն, ինչ նա կարծում էր, որ մրսածության ախտանիշ էր, պարզվեց, որ ուղեղ-ողնուղեղային հեղուկ է (cerebrospinal fluid), որը պաշտպանում է ուղեղն ու ողնաշարը: Բացի դրանից, նրա ուղեղի մի մասը քթի վերևին հատվածից դուրս էր պրծել:

Հակառակ գլխի վնասվածքին, որի հետևանքով նա գլխացավեր,  գալարումներ և քթից շարունակ թափանցիկ հեղուկի հոսք է ունեցել, նա որոշել է բժշկի չդիմել:

Ուղեղի սկանավորում կատարելուց հետո բժիշկները երիտասարդի մոտ վնասվածքային էնցեֆալոցելիա են ախտորոշել, մի վիճակ, երբ ուղեղի նյութը դուրս է գալիս գանգի բացվածքներից, այս դեպքում՝ քթի խոռոչից: Միայն ավելի ուշ հիվանդը վիրահատության է համաձայնել։

Էնցեֆալոցելի դեպքերի մեծ մասը նկատվում է նորածինների շրջանում, երբ ուղեղի հյուսվածքի մի հատված դուրս է գալիս գանգի այն մասծից, որը դեռ հարկ եղած ձևով չի ձևավորվել:

Ըստ Պտղի բժշկության հիմնադրամի՝ դա տեղի է ունենում մոտավորապես 5000 ծնունդից մեկում: Որոշ դեպքերում էնցեֆալոցելան կարող է զարգանալ գլխի կամ գլխուղեղի վնասվածքից հետո և կարող է երևալ միայն տարիներ անց, հատկապես, երբ նախնական վնասվածքը չի վերացվել:

Քանի որ վնասվածքային էնցեֆալոցելեն այնքան հազվադեպ է, չկա հավաստի վիճակագրություն, թե տարեկան քանի դեպք է տեղի ունենում: Journal of Medical Case Reports հանդեսում հրապարակված հոդվածում Սիրիայի բժիշկները հայտնել են, որ գանգի բազալ կոտրվածքների 10-30 տոկոսը հանգեցնում է ուղեղ-ողնուղեղային հեղուկի արտահոսքի:

Սա կարող է հանգեցնել արյան շրջանառության և գլխուղեղի աշխատանքի խանգարման, քանի որ ողնուղեղային հեղուկը մեղմացնում և պաշտպանում է ուղեղը: ՝ պատռվածքը վերականգնելու և բոլոր անցքերը փակելու համար անհրաժեշտ է վիրահատություն՝ հետագա հոսքը կանխելու համար: