Հոկտեմբերի 16-ին աշխարհում նշվում է Անեսթեզիոլոգի օրը: 1846 թվականին հենց այս օրն ատամնաբույժ Թոմաս Մորթոնն առաջին անգամ եթերային անզգայացմամբ վիրահատություն կատարեց: Հետո արդեն շատ այլ բժիշկներ նույնպես օգտվեցին այդ գաղափարից եւ սկսեցին կատարելագործել այն:

Սկզբում անզգայացումը սկսեցին օգտագործել տարբեր վիրահատական միջամտությունների ժամանակ, այնուհետեւ՝ նաեւ հոգեբուժությունում եւ նարկոլոգիայում: Իսկ այսօր անզգայացումն օգտագործվում է բժշկության բոլոր բնագավառներում՝ ատամնաբուժությունից մինչեւ սեքսոպաթոլոգիա:

Ներկայում բժշկության մեջ մի քանի տեսակի անզգայացում է կիրառվում.

- ընդհանուր անզգայացում, որի դեպքում հիվանդի մոտ զգայնությունն ամբողջությամբ անհետանում է;

- տեղային անզգայացում, որի դեպքում հիվանդը գիտակցության մեջ է, սակայն նրա մարմնի այս կամ այն հատվածը կորցնում է զգայնությունը:

Գոյություն ունեն տեղային անզգայացման մի քանի տեսակներ.

- Էպիդուրալ անզգայացում

- ողնաշարային անզգայացում

- ողնաշարային-էպիդուրալ կոմբինացված անզգայացում

- լարային անզգայացում

- ներծծվող անզգայացում

- կոնտակտային անզգայացում:

NEWS.am Medicine-ի խմբագրությունը բոլոր անեսթեզիոլոգներին շնորհավորում է մասնագիտական տոնի առիթով: