Պեկինի համալսարանի չինացի գիտնականները զարմանալի բացահայտում են արել: Նրանք պարզել են, թե ինչպես կարելի է ճանաչել հիվանդությունները և մարդու տարիքը՝ ելնելով դեմքի տարբեր կետերի ջերմաստիճանի տարբերություններից:

Ինչպես հայտնում է Cell Metabolism պարբերականը, այդ օրինաչափությունները հնարավոր են դարձել հայտնաբերվել են Չինաստանում 21-88 տարեկան Հան էթնիկական խմբի շրջանում 3000 մասնակիցների դեմքի ջերմային քարտեզների վերլուծությունից հետո:

Հետազոտությունը ցույց է տվել, օրինակ, որ շաքարային դիաբետից և լյարդի ճարպային հիվանդությունից տառապող մարդկանց աչքի շրջանում ջերմաստիճանը փոքր-ինչ ավելի բարձր է եղել (այս հիվանդություններից զերծ հասակակիցների համեմատ), գրում է planet-today-ը։ Իսկ հիպերտոնիայից տառապող մարդկանց շրջանում հայտնաբերվել է այտերի ջերմաստիճանի բարձրացում։

Պեկինի համալսարանի հետազոտական ​​խմբի փորձագետները պնդում են, որ դեմքի ջերմային քարտեզները մինչև 80% ճշգրտությամբ կարող են ախտորոշել շաքարախտը, լյարդի ճարպային հիվանդությունը և արյան բարձր ճնշումը:

Մեկ այլ դիտարկում. քթի ջերմաստիճանը տարիքի հետ ավելի արագ է նվազում, քան մարմնի այլ մասերում: Դա նշանակում է, որ նրանք, ովքեր ավելի տաք քիթ ունեն, ավելի երիտասարդ կենսաբանական տարիք ունեն։

Մինչդեռ աչքերի շուրջ ջերմաստիճանն, ընդհակառակը, տարիքի հետ բարձրում է։ Բացի տարիքային գործոնից, այտերի տարածքում և աչքերի շուրջ ջերմաստիճանի բարձրացման վրա ազդում է բորբոքային պրոցեսների հետևանքով առաջացած բջջային ակտիվության բարձրացումը: