Սիդնեյի համալսարանի (Ավստրալիա) աշխատակիցներն ուսումնասիրել են 34 հետազոտություններ՝ նվիրված երկարակյացների կենսակերպի ուսումնասիրմանը, դրանք հրապարակվել են 2000թ. հունվարից մինչեւ 2022թ. դեկտեմբեր ընթացքում, գրել է naked-science-ը։ Արդյունքում՝ հաջողվել է որոշել մի շարք գործոններ, որոնք թույլ են տալիս մարդու ն ապրել ավելի քան 95 տարի։
Ահա չորս հիմնական գործոնները.
Երկարակյացների ավելի քան 78 տոկոսը ապրում է ոչ թե քաղաքներում, այլ գյուղական վայրերում։ Նրանք հիմնականում վարում են առողջ կենսակերպ. մոտ 7 տոկոսն է ծխում եւ 30 տոկոսից ոչ ավելին է ալկոհոլ օգտագործում։ Այդ մարդկանց սննդաբաժնի հիմքը կազմում են տեղում արտադրվող ամբողջահատիկները, ինչպես նաեւ մրգերը, բանջարեղենները, հավի միսը, ձուկը եւ ոլոռազգիները։ Հարցվածների միայն մեկ քառորդն է նախընտրում աղի սնունդը, մյուսներն աղ գրեթե չեն օգտագործում։ Երկարակյացները ավելի քիչ դեղեր են ընդունում, քան այլ տարեց մարդիկ։
Լավ, որակյալ քունը, որից գոհ է հարցվողների 68 տոկոսը։ Սակայն հետազոտությունում, ցավոք, չի նշվել դրա տեւողությունը։






