Կոպենհագենի համալսարանի գիտնականները ճարպակալմամբ երեխաների և դեռահասների մոտ հայտնաբերել են լիպիդային բիոմարկերներ, որոնք վկայում են ավելի մեծ տարիքում 2-րդ տիպի դիաբետի, լյարդի և սրտի հիվանդությունների զարգացման հավանականության մասին:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում: Ճարպակալում ունեցող երեխաների և դեռահասների թիվն աշխարհում աճում է, և ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը դրանով կարող են տառապել ավելի քան 250 մարդ:

Սա հանրային առողջության լուրջ ճգնաժամ է, քանի որ ճարպակալմամբ երեխաների մոտ կարող է զարգանալ ինսուլինի դիմադրություն, լյարդի ճարպակալում և արյան բարձր ճնշում, ինչը հետագայում կարող է հանգեցնել այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, 2-րդ տիպի շաքարախտը և լյարդի հիվանդությունները:

Կոպենհագենի համալսարանի գիտնականները պարզել են, որ մեծահասակների մոտ սրտանոթային և նյութափոխանակության հիվանդությունների հետ կապված լիպիդների տեսակները սերտորեն կապված են ճարպալամամբ երեխաների և դեռահասների սրտանոթային և նյութափոխանակության հիվանդությունների առաջացման գործոնների հետ:

Հետազոտողները իրենց եզրակացություններն արել են՝ օգտագործելով Հոլբեքի հետազոտությունների բիոբանկի տվյալները, որոնց մասնակցել է ճարպակալմամբ  և առանց դրա ավելի քան 4000 երեխա:  

Վերլուծելով ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ 958 և նորմալ քաշով 373  երեխաների լիպիդային պրոֆիլների տարբերությունները՝ նրանք պատկերացում  են կազմել ճարպակալման դեպքում լիպիդային պրոֆիլների փոփոխությունների և կարդիոմետաբոլիկ ռիսկի հետ դրանց կապի, ինչպես նաև լյարդում ավելցուկային ճարպի հայտնաբերման հնարավորության մասին:

Տեսնելու համար, թե ինչպես է երեխաների և դեռահասների լիպիդային պրոֆիլը արձագանքում ապրելակերպի փոփոխություններին, 186 մասնակից, որոնք  ճարպակալման  բուժման մեկամյա ծրագիր էին անցել կլինիկայում, հետազոտվել են բուժումից առաջ և հետո:

Մասնակիցների 83 տոկոսը նիհարել է, և գիտնականները պարզել են, որ վնասակար լիպիդների մակարդակն ակնհայտորեն նվազում է քաշի նվազմանը զուգընթաց: Լիպիդների կազմում այս փոփոխությունները կարևոր դեր են խաղում քաշի կորստի և կարդիոմետաբոլիկ ցուցանիշների բարելավման միջև կապը բացատրելու հարցում: