ԱՄՆ Սննդամթերքի և դեղամիջոցների հսկողության վարչությունը (FDA) ուրբաթ հայտարարել է գրիպի դեմ նոր ռնգային սփրեյին հավանություն տալու մասին, հայտնում է UPI-ն։
FDA-ն հայտարարել է, որ FluMist դեղամիջոցը, որը կարելին է օգտագործել նաև 2-ից 5 տարեկան երեխաների բուժման համար, չի պահանջում բժշկի նշնակում:
Ըստ FDA-ի, FluMist-ի ամենատարածված կողմնակի ազդեցություններն են 2-ից 6 տարեկան երեխաների մոտ մինչև 37,7 աստիճան Ցելսիուս ջերմության բարձրացումը, իսկ 2-ից 49 տարեկան մարդկանց մոտ հարբուխն ու քթի խցանումը:






