Կանադացի գիտնականներին հաջողվել է օգտագործել ինքնատիպ հնարավորությունը՝ հետազոտելու մարդու ուղեղի աշխատանքը կյանքից նրա հեռանալու պահին։

Ինչպես տեղեկացրել է LADbible-ը, մասնագետները հետեւել են 87-ամյա պացիենտին էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի օգնությամբ։ Այդ դիտարկման ընթաքում տղամարդը սրտի նոպա է ունեցել, որը ճակատագրական է եղել նրա համար, տեղեկացրել է Planet Today-ը։ Դա թույլ է տվել փորձագետներին հետեւել ուղեղի ակտիվության փոփոխությանը մահվանից առաջ եւ հենց մահվան պահին, ինչպես նաեւ դրանից մի փոքր հետո։

Թիմը պարզել է գամմա-օսցիլյացիայի ուժեղացում, այսինքն՝ ռիթմիկ էլեկտրական իմպուլսների, որոնք համակարգում են նեյրոնների խմբի աշխատանքը։ Այդ տատանումներն առնչակցվում են բազային մենթալ ֆունկցիաների հետ՝ հիշողության, ուշադրության եւ ճանաչելու։

Գիտնականները զգույշ  եզրակացություններ են անում. կյանքի վերջին վայրկյաններին պացիենտի ուղեղը «թերթել» է անցյալի կարեւոր պահերը։ Նման տեսիլների մասին հաճախ պատմում են այն պացիենտները, որոնք կլինիկական մահ են տարել։ Ֆենոմենը սահմանում են որպես «ամբողջ կյանքն անցնում է աչքերի առջեւով»։ Սակայն գիտնականները չեն շտապում ընդհանրացումներ անել՝ հասկանալով, որ հետագա ուսումնասիրությունների անհրաժեշտություն կա։

Նրանք մտահոգվում են, որ վերջնական եզրահանգումները կարող են խանգարել պացիենտի անամնեզում էպիլեպսիայի առկայությանը։ Բայց եւ այնպես, սա շատ կարեւոր բացահայտում է, որը լույս է սփռում արտասովոր պրոցեսների վրա, որոնք կատարվում են մարդու ուղեղում մահվանից առաջ եւ մահվան պահին։