Բաիայի դաշնային համալսարանի (Բրազիլիա) գիտնականները պարզել են, որ մտացրիվ սկլերոզից տառապող հիվանդները, որոնք ի սկզբանե տեսողության կամ սֆինկտերի (sphincter մի օրգանիզմից մյուս օրգան պարունակության անցումը կարգավորող փականային կառուցվածքի) գործառույթին առնչվող խնդիրներ են ունեցել, ծանր հաշմանդամություն է սպառնում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Brain Medicine (BM) բժշկագիտական հանդեսում:
Գիտնականները վերլուծել են մտացրիվ սկլերոզից տառապող 195 հիվանդների տվյալները և պարզել՝ ինչպես են վաղ ախտանշաններն առնչվում երկարատև հաշմանդամությանը:
Արդյունքները ցույց են տվել, որ սուր մշուշոտ տեսողություն ունեցող հիվանդների շրջանում ֆունկցիոնալ վատթարացումը 20%-ով ավելի հավանական է, քան այդ ախտանիշ չունեցողները: Սփինթերի դիսֆունկցիան՝ օրգանի, համակարգի գործունեության որակական բնույթի (օրինակ՝ միզապարկի կամ աղիքների) խախտումը 24,5%-ով մեծացնում է ծանր հաշմանդամ դառնալու հավանականությունը:
Գիտնականները միաժամանակ պարզել են, որ սուր կաթվածը և հիփեսթեզիան (իրական, սովորական կամ նույնիսկ մեղմ ներգործությունների նկատմամբ բարձր զգայունության) երկարաժամկետ կանխատեսման անբարենպաստ նախանշաններ չեն:
Հետազոտողները ենթադրել են, որ տեսողական խանգարումները կարող են վկայել նյարդային համակարգի լայնածավալ վնասի մասին: Պարզելու համար՝ հատկապես ինչու են որոշ ախտանիշներ հիվանդության ավելի բարդ ընթացք կանխագուշակում, ավելի շատ հետազոտություններ են պահանջում:






