Ծերությունն անխուսափելի երևույթ է և ուղեկցվում է մի շարք հարակից հիվանդություններով։ Չնայած ծերացումը, ի վերջո, հանգեցնում է մարմնի բոլոր համակարգերի աշխատանքի վատթարացման, սպիտակուցի հոմեոստազի կամ «պրոտեոստազի» (հիմնական ֆիզիոլոգիական գործառույթների կայունության, ներքին միջավայրի բաղադրության ու հատկությունների հարաբերական հաստատունության պահպանման) խախտումը դրա հիմքում ընկած հիմնական պատճառներից մեկն է:

Մարդու բջիջներն ունեն մի քանի մեխանիզմներ, որոնք օգնում են հայտնաբերել վնասված կամ սխալ թեքված սպիտակուցներն ու քայքայել դրանք:

Այս «սպիտակուցի որակի վերահսկման» համակարգերը կանխում են բջջային սթրես և երկարատև խնդիրներ հարուցող թերի սպիտակուցների ագրեգացիան (տարրերը մեկ համակարգում միավորելու գործընթացն) ու կուտակումը:

Տարիքի հետ այս համակարգերի գործառույթները նվազում են՝ տարիքային դեգեներատիվ բազմաթիվ հիվանդությունների և խրոնիկական վիճակների համար հիմք ծառայելով:

Այսպիսով, պրոտեոստազի մեխանիզմների խախտման կանխարգելումը կարող է դառնալ տարեցների երկարկեցության ավելացման և կյանքի որակի բարելավման բանալին:

Ելնելով դրանից՝ Կորեայի հետազոտական ​​թիմը որոշել է ուսումնասիրել սպիտակուցի որակի վերահսկման երկու կարևոր համակարգերի, մասնավորապես՝ պրոթեսոմի և աուտոֆագիայի միջև կապը:

Կորեայի Չունգ-Անգ համալսարանի պրոֆեսոր Սեգան Հյունի գլխավորած հետազոտողները դեղամիջոց են մշակել, որն ընունակ է աջակցել այս համակարգերի աշխատանքին՝ ուշագրավ հակատարիքային ազդեցություններ դրսևորելով:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Autophagy բժշկագիտական հանդեսում:

Պրոտեասոմները սպիտակուցային միակցություններ են, որոնք վնասված սպիտակուցները մասնատում են ավելի փոքր պեպտիդների (ամինաթթվային մնացորդներից կազմված օրգանական նյութեր):

Մյուս կողմից, աուտոֆագիան բջիջներն ավելի մեծ կառուցվածքներ քայքայող և վերամշակող գործընթաց է, որի ընթացքում սպիտակուցային ագրեգատները, հատուկ ներառուկներ (բջջի կենսագործունեության որոշակի փուլերում կազմավորվող ու անհետանցող ոչ մշտական բաղադրամասեր) են ձևավորում:

Երկու համակարգերն էլ համատեղ աշխատում են պրոտեոստազը պահպանելու ուղղությամբ, սակայն ծերացման հետևանքները մեղմելու համար դրանց սիներգետիկ ակտիվացման մեխանիզմը լիովին բացահայտված չէ: Բարեբախտաբար, հետաքրքիր կապն ի վերջո գրավել է պրոֆեսորի ուշադրությունը։

Հետազոտողները ծերացման գործընթացն ուսումնասիրելու համար կենդանական մոդել՝ Drosophila ցեղի պտղաճանճեր են օգտագործել: Քանի որ պտղաճանճերը կարճ կյանք ունեն, և նրանց տարիքին առնչվող մկանների կորուստը շատ նման է մարդկանց կյանքին, նրանք ծերությունն ուսումնասիրելու համար արժեքավոր մոդել են ծառայում: Գիտնականները պտղաճանճերին բուժել են IU1 պատրաստուկով և չափել վարքին և պրոտեոստազին առնչվող տարբեր պարամետրերով: Արդյունքները շատ խոստումնալից են եղել։

«Քիմիական  ռեակցիաների արագությունը նվազեցնող կամ դրանք ճնշող գործընթացը հատուկ ուբիքվիտին (կարգավորիչ սպիտակուց) պեպտիդազների (USP14) ակտիվության արգելակումը, որը պրոտեազոմային համալիրի բաղադրիչ է, IU1-ով միաժամանակ մեծացնում է ոչ միայն պրոտեազոմի ակտիվությունը, այլև աուտոֆագիայի ակտիվությունը:

«Մենք ցույց տվեցինք, որ այս սիներգետիկ մեխանիզմը կարող է հակադարձել պտղաճանճերի տարիքին առնչվող մկանային թուլությունը և երկարացնել նրանց կյանքի տևողությունը»,-պարզաբանում է գիտնականը:

Հարկ է նշել, որ նմանատիպ արդյունքներ են ստացվել նաև մարդու բջիջների վրա։