Եվրոպացի գիտնականների թիմը հետազոտություն է անցկացրել, որը բացահայտել է կապ ուղեղի որոշակի հատվածի ակտիվության և հղի կանանց շրջանում դեպրեսիայի հակման միջև: Հեղինակները իրենց աշխատանքի արդյունքների մասին պատմել են Միլանում անցկաված Նեյրոհոգեբանական դեղագործության եվրոպական քոլեջի կոնգրեսում, հաղորդում է ECNP-ն:

Գիտնականները 15 առողջ հղիների ուղեղի ակտիվությունը համեմատել են 32 ոչ հղի կանանց հուզական ֆոնի հետ։ Փորձարկվողներին մագնիսառեզոնանսյին շերտագրություն (MRI) անելիս ցույց են տվել անհանգստացնող պատկերներ: Միաժամանակ նրանց խնդրել են կանոնավորել իրենց հուզական վիճակը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ վերահսկիչ խմբի մասնակիցների համեմատ հղի կանայք իրավիճակի ճանաչողական վերագնահատման միջոցով ավելի քիչ են փորձել փոխելու իրենց հուզական բաղադրիչը: Թեպետ արտաքուստ նրանք նույնքան հաջողությամբ են հաղթահարել զգացմունքները, որքան ոչ հղի մասնակից կանայք։

Պարզվել է, որ հղի կանայք այնքան էլ լավ չեն կարողացել կառավարել սեփական հույզերը՝ ուղեղի նշանման ակտիվության բարձրացմամբ, երբ փորձում էին կարգի բերել սեփական հոգեբանական վիճակը։ Բացի դրանից, նույն կանայք ավելի շատ դեպրեսիայի ախտանիշներ են ունեցել։

Գիտնականներն ամփոփում են. մոտ ապագայում ուղեղի այս հատվածի գործունեության թեստերը կօգնեն բացահայտելու կանանց հետծննդյան դեպրեսիայի զարգացման ռիսկերը։