Էստրոգենները խթանում են ուռուցքների աճը կաթնագեղձի քաղցկեղի բջիջներում, որոնք կրում են դրանց ռեցեպտորները, բայց Դյուկի ինստիտուտի գիտնականների նոր հետազոտությունը հայտնաբերել է, որ էստրոգենները դեր են խաղում կաթնագեղձի քաղցկեղի, ինչպես նաեւ քաղցկեղի այլ տեսակների աճի խթանման գործում՝ առանց ռեցեպտորների։

Science Advances ամսագրում հրապարակված հոդվածում գիտնականները նկարագրում են, թե ինչպես են էստրոգենները նվազեցնում իմունային համակարգի՝ ուռուցքը գրոհելու ակտիվությունը եւ իմունաթերապիայի արդյունավետությունը, որն օգտագործվում է քաղցկեղի շատ տեսակների բուժման համար։

Եռակի բացասական կաթնագեղձի քաղցկեղը հիվանդության ագրեսիվ տեսակ է, որը բացասաբար է ազդում էստրոգենի, պրոգեստերոնի եւ HER2 սպիտակուց-ռեցեպտորների վրա։

Հենվելով պացիենտների տվյալների ռետրոսպեկտիվ ուսումնասիրության եւ մկների վրա կատարված փորձեի վրա՝ հետազոտողները հայտնաբերել են, որ հակաէստրոգենային դեղերը չեղարկում են էստրոգենների ազդեցությունը՝ վերականգնելով ինունաթերապիայի արդյունավետությունը։

«Եռակի բացասական կաթնագեղձի քաղցկեղի բուժումը զգալիորեն բարելավվել է իմունաթերապիայի միջոցով,- ասել է հետազոտության ավագ հեղինակ Դոնալդ Մակդոնելը (Դյուկի համալսարանի պրոֆեսոր)։- Հակաքաղցկեղային ակտիվության բարձրացման միջոցների մշակումը մեր հետազոտությունների հիմնական նպատակն է։

Այստեղ մենք գտել ենք իմունաթերապիայի ակտիվության բարձրացման պարզ միջոց կաթնագեղձի այդ տեսակի համար, եւ օգտակարությունը նկատվել է անգամ քաղցկեղի այլ տեսակների դեպքում, ներառյալ մելանոման եւ հաստ աղիի քաղցկեղը»։