Արտամարմնային բեղմնավորման (ԱԲ) միջոցով ծնված երեխաները երկու անգամ ավելի հաճախ են տառապում սրտի լուրջ արատներից, քան բնական ճանապարհով բեղմնավորվածները: Դրա մասին գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Եվրոպայում անցկացված հետազոտությանը։

Գիտնականները վերլուծել են Դանիայում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում և Շվեդիայում ծնված բոլոր երեխաների տվյալները։ Ճշգրտումներ են կատարվել այլ գործոնների, մասմանավորապես՝ երեխայի ծննդյան տարեթվի, ծննդյան երկրի, ծննդաբերության պահին մոր տարիքի առումով, ինչպես նաև կարևորվել է՝ արդյո՞ք հղիության ընթացքում մայրը ծխել է, տառապե՞լ է շաքարախտից կամ սրտի արատներից:

Սրտի արատները մոտավորապես 36%-ով ավելի հաճախ են նկատվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով ծնված երեխաների շրջանում: Արտամարմնային բեղմնավորման դեպքում վտանգը կրկնակի բարձր էր։ Երկվորյակների շրջանում նույնպես վտանգը կրկնակի բարձր էր:

Գիտնականները նշել են, որ դեպքերի ճնշող մեծամասնությունում արտամարմնային բեղմնավորման միջոցով ծնված երեխաները ոչ մի հիվանդությունից չեն տառապում։ Սակայն տվյալները լրացուցիչ հետազոտություն են պահանջում: Եթե ​​գիտնականների բացահայտումները հաստատվեն, կարելի է ամբողջ աշխարհում սրտի բնածին արատների տարածվածության աճ ակնկալել, քանի որ ավելի շատ մարդիկ արտամարմնային բեղմնավորման և վերարտադրողական այլ տեխնոլոգիաներին են դիմում: