Գիտնականները կարողացել են բացատրել շիզոֆրենիայով հիվանդների շրջանում «գլխում ձայների» ի հայտ գալը. այս ամենի պատճառն ուղեղի մոտորային և ձայնային համակարգերը միացնող նեյրոնների որոշ շղթաների խափանումներն են:

Դրա մասին գիտնականները գրում են PLoS Biology գիտական ​​հանդեսում հրապարակված հոդվածում։

«Շիզոֆրենիայից տառաող մարդիկ հաճախ հնչյուններ և ձայներ են «լսում»՝ առանց իրական աուդիո-վերբալ գրգռիչների առկայության: Մեր հետազոտությունը ցույց տվեց, որ նման հիվանդները կորցնում են իրականությունն ու երևակայությունը տարբերելու ունակությունը՝ ուղեղի շարժիչ և ձայնային համակարգերը միացնող նեյրոնների որոշակի շղթաների խափանման արդյունքում»,- պարզաբանում են գիտնականները։

Չինացի նեյրոֆիզիոլոգների խումբը՝ Շանհայի Ցզյաոտուն համալսարանի պրոֆեսոր Չժան Չենի գլխավորությամբ, հետազոտել է շիզոֆրենիայով հիվանդ երկու տասնյակ հիվանդների խմբերի, որոնց կեսը բողոքել է «գլխում հնչող ձայներից», իսկ մյուս կեսը՝ ոչ:

Չափումները նեյրոնների երկու շարքի շղթաների աշխատանքի մեջ տարբերություններ են ցույց տվել, որոնք պատասխանատու են ուղեղի մոտորային և սենսորային շրջանների համար: Պարզվել է, որ որոշ հիվանդների ուղեղը սենսորային տեղեկությունը զտելու թույլ կարողություն էր դրսևորում:

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ շիզոֆրենիայի դեմ դեղամիջոցների առաջին նոր դասը վերջին 50 տարում միլիոնավոր մարդկանց կյանքեր կփրկի։