Համաձայն Jama Network Open ամսագրում հրապարակված նոր հետազոտության, տարեցների մոտ, որոնք վնասվածքներ են ստացել ընկնելու հետևանքով, 21 տոկոսով ավելի հավանական է հետագայում Ալցհեյմերի հիվանդության կամ դրան նման այլ տկարամտության ախտորոշումը:

Նոր ուսումնասիրությունը վերլուծել է ավելի քան 2 միլիոն տարեցների տվյալները, որոնք վնասվածքներ են ստացել:

Նրանց ավելի քան 10 տոկոսի մոտ հետագայում ախտորոշվել է տկարամտության այս կամ այն տեսակը:

Գիտնականներն ասում են, որ դժվար է ուղղակի կապ գտնել վայր ընկնելու և դեմենցիայի միջև: Այնուամենայնիվ, նրանք ենթադրում են, որ տարեցները, որոնք հոսպիտալացվել են ընկնելու հետևանքով, պետք է ճանաչողական թեստ անցնեն: