Լոնդոնի Սենթ Ջորջ Սիթիի համալսարանի գիտնականներն օգտագործել են ռենտգենային ճառագայթների գերճշգրիտ ցրման նոր մեթոդ՝ բակտերիաներում մետաղական իոնների տեղակայումը և տեսակը պարզելու համար, որոնք կարևոր նշանակություն ումեմ հակաբիոտիկների օպտիմալ ազդեցության համար:
Բակտերիաների շատ տեսակներ արտադրում են տոպոիզոմերազ IV կոչվող ֆերմենտային մոլեկուլը, որը քանդում և բաժանում է նոր վերարտադրված ԴՆԹ-ն բակտերիաների ներքին բարդ կառուցվածքներում՝ թույլ տալով բջիջներին բաժանվել և բազմանալ:
Հակաբակտերիալ դեղամիջոցներ, որոնք կոչվում են ֆտորխինոլոններ, ինչպիսիք են դելաֆլոքսացինը, որոնք կարող են սպանել բակտերիաների լայն սպեկտր, փնտրում են մագնեզիումի իոններ և կապվում այս բարդ կառուցվածքի հետ: Օրգանիզմ ընկնելով՝ դեղամիջոցը մահացու ազդեցություն է ունենում բակտերիաների վրա՝ արգելափակելով տոպոիզոմերազի աշխատանքը և, ի վերջո, կանխելով բակտերիաների բջիջների բազմացումը։
Օգտագործելով երկու տրված էներգիաներով ռենտգենյան ճառագայթները, գիտնականների թիմը որոշել է մագնեզիումի իոնների ճշգրիտ տեղը, որոնք կապված են դեղամիջոցների և ֆերմենտների հետ և աշխարհում առաջին անգամ որոշել կալիումի և քլորիդի իոնների առկայությունը ֆերմենտային համալիրում:
Գիտնականներն ասում են, որ այս բեկումնային քայլը կարող է ճանապարհ հարթել մի շարք հիվանդությունների բուժման գործում նոր հակաբակտերիալ դեղամիջոցների ստեղծման համար:
Հետազոտությունը, որը հրապարակվել է PNAS ամսագրում, ղեկավարել է Լոնդոնի ՍԵնթ-Ջորջ Սիթիի համալսարանի նյարդագիտության և բջջային կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի պրոֆեսոր Մարկ Ֆիշերը՝ Imperial և Diamond Light Source-ի գիտնականների հետ համատեղ:
Այս աշխատանքը երկար տարիների համագործակցության արդյունք է Imperial-ից կառուցվածքային կենսաբան և համաղեկավար, պրոֆեսոր Մարկ Սանդերսոնի հետ, որոնք միասին բացահայտել են տոպոիզոմերազայի բազմաթիվ համալիրների և դեղամիջոցների կառուցվածքը, որոնք կենսական նշանակություն ունեն հակաբակտերիալ դեղամիջոցների մշակման առաջընթացի համար:






