Mpox կասկածով (կապիկի ծաղկի նոր անվանումը) ավելի քան 35 հազար դեպք եւ մոտ հազար մահ է հայտնաբերվել Աֆրիկայում 2024թ. հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 29-ը։ Այս մասին տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
Աֆրիկայից տարեսկզբից ստացվել են տեղեկություններ mpox կասկածով 35 525 դեպքի մասին, ներառյալ 996 մահացու դեպքերը, նշվել է ԱՀԿ տեղեկագրում։ Սեպտեմբերի 23-29-ին վարակվածների թիվն ավելացել է 4 098-ով, իսկ մահերինը՝ 156-ով։
Տարեսկզբից հատկապես շատ վարակվածներ եւ մահացածներ mpox կասկածով հայտնաբերվել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում՝ 30 766 եւ 990 համապատասխանաբար։ Երկրորդ տեղում Բուրունդին է, որտեղ կապիկի ծաղիկը տարեսկզբից կասկածվել է 1 368 մարդու մոտ։ Մահեր այդ երկրում չեն գրանցվել։
Արտակարգ դրության ռեժիմը համաշխարհային առողջապահությունում՝ կապված mpox-ի հետ, սկզբում գործել է 2022թ. հուլիսից մինչեւ 2023թ. մայիսի 11-ը։ Այն չեղարկվել է հիվանդացության նվազման հետ կապված, սակայն օգոստոսի 14-ին ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը նորից արտակարգ դրություն է հայտարարել Աֆրիկայում հիվանդության բռնկման պատճառով։






