Երկուշաբթի, հոկտեմբերի 7-ին, Նոբելյան կոմիտեն հայտարարել է բժշկության եւ ֆիզիոլոգիայի ոլորտի ամենամյա մրցանակակիրներին։ Նրանք են գիտնականներ Վիկտոր Ամբրոսը եւ Հերի Ռավկանը միկրոՌՆԹ-ի եւ դրա դերի բացահայտման համար գեների հետտրանսկրիպցիոն կարգավորման գործում, տեղեկացրել է Նոբելի ֆոնդի մամուլի ծառայությունը։

«Վիկտոր Ամբրոսը եւ Հերի Ռավկինը բացահայտել են միկրոՌՆԹ՝ ՌՆԹ մանր մոլեկուլների նոր դաս, որոնք վճռական դեր են խաղում գեների կարգավորման գործում։ Նրանց նորարարական հայտնագործությունը C. elegans փոքր որդի մեջ պարզել է գեների կարգավորման միանգամայն նոր սկզբունք։ Այն անհրաժեշտ է բազմաբջիջ օրգանիզմների համար, ներառյալ մարդկանց։ ՄիկրոՌՆԹ-ն սկզբունքորեն կարեւոր է այն բանի համար, թե ինչպես են օրգանիզմները զարգանում եւ գործում»,- նշվել է Նոբելյան կոմիտեի հայտարարությունում։