Կանադայի Մաքգիլի համալսարանի գիտնականները պարզել են, որ փոխնակ մայրերի մոտ մեծ է հետծծնդաբերական սեպսիսի եւ արնահոսության, ինչպես նաեւ հղիության ժամանակ ճնշման բարձրացման վտանգը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Annals of Internal Medicine ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են 863 017 միապտուղ ծննդաբերությունների մասին տվյալները, որոնցից 806-ը բաժին է ընկել հեստացիոն կրողներին՝ փոխնակ մայրեր, որոնք երեխա են կրում ենթադրվող ծնողների համար։ Պարզվել է, որ ծանր մայրական հիվանդությունների առաջացման հավանականությունն այդ կանանց շրջանում կազմել է 7,8 տոկոս։ Նրանց մեջ, ովքեր ինքնուրույն կամ արտամարմնական բեղմնավորման (ԷԿՕ) օգնությամբ են սաղմնավորել երեխան, նման ռիսկը ցածր է եղել երեք եւ երկու անգամ համապատասխանաբար։

Հետազոտողները նշել են, որ փոխնակ մայրերն ամենից հաճախ բախվել են ծանր հետծննդաբերական արնահոսության, պրեէկլամպսիայի (զարկերակային ճնշման վտանգավոր բարձրացում) եւ սեպսիսի (արյան ինֆեկցիոն վարակման)։ Հայտնաբերվել է նաեւ, որ փոխնակ մայրերի ծննդաբերած երեխաների մոտ մի փոքր ավելի բարձր է եղել սաղմի, պտղի եւ նորածնի ծանր վարակների վտանգը՝ կապված վաղաժամ ծննդաբերության հետ։