Ջոն Հոփքինսի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ արյան ճնշման չափման ժամանակ հիվանդի ձեռքը դնելու սովորաբար օգտագործվող եղանակը կարող է էապես բարձրացնել ստուգման արդյունքները և հանգեցնել հիպերտոնիայի թյուր ախտորոշման:
JAMA Internal Medicine-ում հրապարակված հետազոտության մեջ գիտնականներն ուսումնասիրել են ձեռքի երեք տարբեր դիրքերի ազդեցությունը՝ ա) սեղանին հենված ձեռքը, բ) ծնկին դրված ձեռքը և գ) առանց հենարանի՝ հիվանդի կողքից կախված ձեռքը: Հետազոտողները պարզել են, որ արյան ճնշման պահին ձեռքը ծնկին դնելիս սիստոլիկ զարկերակային ճնշումը (արյան ճնշման վերին ցուցանիշը) բարձրանում է մոտ 4 միլիմետր սնդիկի (մմ ս.ս) չափով: Իսկ առանց հենարանի կողքից կախված թևը հանգեցնում է սիստոլիկ ճնշման գրեթե 7 մմ ս.ս-ով գերագնահատման:
Ստացված տվյալները հաստատում են, որ ձեռքի դիրքն «ահռելի նշանակություն» ունի, երբ խոսքը վերաբերում է արյան ճնշումը ճշգրիտ չափելուն, ասում է Ջոնս Հոփքինսի համալսարանին առընթեր բժշկական դպրոցի մանկաբուժության բաժանմունքի կլինիկական հետազոտության փոխնախագահ, Ջոնս Հոփքինսի համալսարանի մանկական հիպերտոնիայի ծրագրի տնօրեն, բժշկագիտության դոկտոր Թեմի Բրեդին:






