Օկայամայի համալսարանի ճապոնացի գիտնականները հայտնաբերել են, որ բացօթյա ժամանացն ի վիճակի է ճարպակալումից պաշտպանել փոքր տարիքի երեխաներին: Հետազոտությունը հրապարակվել է Acta Pediatrica (ACPE) գիտական հանդեսում:
Փորձագետներն ուսումնասիրել են 2001 թվականի հունվարին և հուլիսին ծնված երեխաների տվյալները: Հետազոտությանը մասնակցելու համար ներառվել է 53 հազար 575 մարդ։ Նրանցից 42 հազար 812-ը մինչև 2,5 տարեկանը կանոնավոր կերպով խաղացել են դրսում:
Վերջին հարցումների ընթացքում գիտնականները տեղեկություններ են ստացել 31 հազար 743 երեխայի հասակի և քաշի մասին, երբ լրացել է նրանց յոթ տարեկանը: Պարզվել է, որ հետազոտության մասնակիցների միայն 10%-ի շրջանում է հայտնաբերվել ավելորդ քաշի կամ ճարպակալման ախտանիշների առկայություն։
Բացօթյա խաղերի փորձ չունեցող երեխաների համեմատ՝ բացօթյա խաղերի սիրահար նրանց հասակակիցները 15%-ով ավելի քիչ են հակված եղել ավելորդ քաշ գցել կամ ճարպակալել:
«Մենք ծնողներին և խնամակալներին առաջարկում ենք խրախուսել իրենց երեխաներին վաղ տարիքից զբաղվել բացօթյա խաղերով, քանի որ դա կարող է հետագա կյանքում օգնել նրանց կանխելու ճարպակալումը»,-նշել է հետազոտության համահեղինակ Տակահիրո Ցուգեն:






