Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի (AHA) մասնագետների խոսքով՝ դեմենցիայի առաջացման վտանգը բարձրացնում են սրտային անբավարարությունը, նախասրտերի ֆիբրիլյացիան եւ իշեմիկ հիվանդությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Stroke ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են բժշկական տվյալները ԱՄՆ-ում ծերունական տկարամտության մասին եւ համեմատել դրանք սրտի հիվանդությունների տարածման վերաբերյալ ինֆորմացիայի հետ նույն ընտրանքում։ Նրանք պարզել են, որ նախասրտերի ֆիբրիլյացիա (սրտի զարկերի անոմալ բարձր հաճախակիություն) ունեցող մարդկանց մոտ կոգնիտիվ խանգարումների առաջացման հավանականությունն  ամենաբարձրն է եղել՝ մոտ 39 տոկոս։

Երկու այլ տարածված հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդությունը եւ սրտային անբավարարությունը, կապված են եղել դեմենցիայի առաջացման հավանականության ավելացման հետ միջինը 27 տոկոսով։

Գիտական հանրույթը կարծում է, որ սրտային անբավարարությունը եւ սրտի արնատենուտումների (փորոքներից դուրս մղվող արյան փոխանակումը յուրաքանչյուր զարկի դեպքում) նվազումը նախասրտերի ֆիբրիլյացիայի ժամանակ կարող են վատացնել դեպի ուղեղ արյան հոսքը։ Դա կարող է վնասել կոգնիտիվ ֆունկցիաների, ինչպիսին են ուշադրությունը եւ հիշողությունը, համար պատասխանատու հատվածները։