Հոլիվուդյան դերասանուհի Քեմերոն Դիասը գիրք է գրել առողջ սննդակարգի մասին: Գրքի անվանումն է՝ «Գիրք մարմնի մասին. Սովի օրենքը, ուժի մասին գիտությունը եւ  սեփական  զարմանահրաշ մարմինը սիրելու այլ մեթոդներ»: Այն լույս կտեսնի դեկտեմբերի 31-ին, իսկ պատվիրել այն կարելի է Amazon-ում 16 դոլար 43 ցենտով:

Յոթօրյա կամ մեկ ամիս տեւող դիետայի փոխարեն, գիրքն «առաջարկում է ամբողջական երկարատեւ մեթոդ՝ վերջնական նպատակին հասնելու համար,այսինքն, երկար, ուժեղ, երջանիկ եւ առողջ կյանք ունենալու համար: 41-ամյա Քեմերոն Դիասը գրում է մի շարք սննդամթեքների շուրջ առաջացած աղմուկի մասին, բացատրում է հանքանյութերի եւ վիտամինների առավելությունները, եւ մանրամասն բացատրում է, թե ինչպես բավարարել «սովի բնազդը սննդարար եւ առողջարար մթերքով», տեղեկացնում է Newsmax Health-ը։ 

Հայտնի ֆիտնես-ֆանատ եւ սերֆեր Դիասը նաեւ ուշադրություն է դարձնում այդքան անհրաժեշտ ամենօրյա  մարզումների առավելություններին՝ այն է բարձրացնել  տրամադրությունը եւ էներգետիկ մակարդակը: Բայց նա խոստովանում է, որ միշտ չէ առողջ սննդակարգի հետեւել: «Եթե դուք այն եք, ինչ ուտում եք, ապա ես լոբուց բուրիտո էի, պանրով ու առանց սոխի սոուսով»,- ասաց նա, ավելացնելով, որ  իր նախկին վատ սննդակարգը բացասական է ազդել իր մաշկի եւ մարմնի վրա: Փոփոխություններ մտցնելու համար՝ նա սկսեց հետաքրքրվել  սննդակարգի եւ առողջության հարցերով, եւ ասում է, որ իր նոր գիրքը այն ամենի արդյունքն է, ինչ նա հասցրեց իմանալ: