Լոս Անջելեսի Կալիֆռնիական համալսարանի գիտնականները պարզել են, որ երեխաների շարժման զարգացման ուշացումը եւ ցածր մկանային տոնուսը վկայում են գենետիկ խանգարումների առկայության մասին։ Հետազոտությունը ներկայացվել է UCLA Health-ի կայքում։
Հետազոտողներն ուսումնասիրել են 316 պացիենտների բժշկական քարտերը, որոնք բուժում են ստացել UCLA մասնագիտացված կլինիկայում 2014-2019թթ.։ Գիտնականները համեմատել են այն երեխաների կլինիկական տվյալները, որոնց մոտ հաստատվել է գենետիկ ախտորոշումը, նման խախտումներ չունեցող երեխաների հետ։
Արդյունքները ցույց են տվել, որ շարժումների ուշացում ունեցող երեխաների 75 տոկոսի մոտ հայտնաբերվել է գենետիկ ախտորոշում։ Նման խանգարում չունեցող երեխաների շրջանում ցածր մկանային տոնուսը եւ քայլելու ունակության ուշ զարգացումը նույնպես վկայել են հնարավոր գենետիկ անոմալիաների մասին։
Աշխատանքի հեղինակները նշում են, որ գենետիկ գործոնների վաղ հայտնաբերումը նպաստում է ուղեկցող հիվանդությունների վերահսկման ավելացմանը, ինչպիսին են սրտի բնածին արատները եւ էպիլեպսիայի հակումը։ Ավելին, դա հնարավորություն է ստեղծում սկսելու թիրախային թերապիա, եթե այն հասանելի է կոնկրետ գենետիկ խանգարման համար։
Հետազոտողները հուսով են, որ ստացված արդյունքները հիմք կծառայեն գիտականորեն հիմնավորված ուղեցույցների մշակման համար նյարդահոգեկան զարգացման խախտումներ ունեցող երեխաների գենետիկ թեստավորման անցկացման նպատակով։






