ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Էբոլայի տարածման դեմ պայքարի համար «արքա» է նշանակել։ Այդ պաշտոնը ստանձնել է փոխնագահ Ջո Բայդենի ադմինիստրացիայի նախկին ղեկավար Ռոն Քլեյնը։ «Արքաներ» ամերիկյան քաղաքականության մեջ անվանում են այն մարդկանց, ովքեր նշանակվում են նախագահի կողմից այն դեպքերում, երբ նա չի խորհրդակցում Կոնգրեսի հետ։

Բարաք Օբաման նաեւ Դալաս կուղարկի արտակարգ իրավիճակների գործակալության ներկայացուցչին՝ Էբոլա մահացու վիրուսի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքները համակարգելու համար։

«Որպեսզի Դալասն արագ արձագանքի եւ համադրի տեղական իշխանությունների գործողությունները նահանգի իշխանությունների հետ, ինչպես նաեւ առաջատար գծում գտնվող բուժաշխատողների հետ», - ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Reuters-ը։

Խոսքն արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության (FEMA) փորձառու համադրողի եւ Սպիտակ տան ներկայացուցչի Դալաս ուղարկելու մասին է։ Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 17-ին  ազգային անվտանգության, պաշտպանության եւ առողջապահության հարցերով խորհրդականների հետ Օբամայի հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ Տեխասում երկու բուժքույր վարակվել են Էբոլայով լիբերիացի Թոմաս Դունկանից, ով ավելի  մահացել է։ Մոտ հարյուր հոգի, ովքեր այդ մարդկանց հետ շփման մեջ են եղել, հսկողության տակ են։