Մեքսիկայի իշխանություններն արգելել են ամերիկյան զբոսանավի մուտքը Կոսումել նավահանգիստ, անհանգստություն հայտնելով, որ նավի վրա գտնվում է մի մարդ, ով կարող է Էբոլայով վարակված լինել։

Ինչպես հայտնում է BBC-ն, Carnival Magic զբոսանավի վար է գտնվում մի բուժքույր, ով գործ է ունեցել Էբոլայից մահացած Դունկանի անալիզների հետ։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Օբաման Ռոն Քլայնին նշանակել է ԱՄՆ-ում Էբոլայի տարածման դեմ պայքարի «արքա»։