Քորնելի համալսարանի ամերիկյան գիտնականները գտել են ձվարանների քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակի աղբյուրը՝ բարձր դիֆերենցված սերոզային կարցինոման։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications (NatComms) գիտական ամսագրում։

Սերոզային կարցինոման մահացու ելքերի վեցերորդ պատճառն է կանանց շրջանում։ Պացիենտների մեծ մասը հինգ տարուց ավելի չի ապրում ախտորոշումից հետո։ Հիվանդությունը հաճախ ընթանում է առանց ախտանշանների, եւ ախտորոշման գործիքներ չկան նրա վաղ հայտնաբերման համար։

Նոր հետազոտությունում թիմը ֆալոպյան խողովակում հայտնաբերել է նախաթարթիչային էպիթելային բջիջներ, որոնք ավելի շատ են ենթակա քաղցկեղի վտանգին։

Նախաթարթիչային բջիջները առաջանում են ցողունային բջիջներից եւ նրանց միջեւ միջանկյալ փուլ եւ զարգացման վերջնական փուլ են հանդիսանում թարթիչային բջիջների ձեւով, որոնք ապահովում են հեղուկների եւ ձվաբջիջների տեղաշարժը արգանդի խողովակում։

Մկների լաբորատոր փորձերի ժամանակ գիտնականները գտել են կապ որոշակի գեների ապաակտիվացման եւ սերոզային կարցինոմայի առաջացման միջեւ։ Հետագա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրա աղբյուր են հանդիսանում անցումային նախաթարթիչային բջիջները։

Հետազոտողների խոսքով՝ ցիլիոգենեզի պրոցեսը կամ թարթիչների գոյացումը լավ է ուսումնասիրված, ինչը կհեշտացնի պոտենցիալ նպատակների որոնումն ախտորոշման եւ բուժման համար։