Շվեդիայի Գյոթեբորգի համալսարանի գիտնականները հայնաբարել են, որ վաղ փուլի գլաուկոման աննկատ ազդում է տեսողական նյարդի վրա: Շատերը նույնիսկ տեղյակ չեն այս վտանգավոր հիվանդության առկայության մասին։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Acta Ophthalmologica հանդեսում:

Գիտնականները հետազոտել են 70 տարեկան 560 կամավորների աչքերը և անսպասելի արդյունքներ ստացել. հետազոտվողների գրեթե 5%-ը տառապել է գլաուկոմայից, իսկ հիվանդների կեսը մինչև հետազոտությանը մասնակցելը իրենց ախտորոշման մասին տեղյակ չեն եղել:

Գիտնականները նշում են, որ գլաուկոման վաղ փուլերում առանց որևէ ախտանիշի զգալի վնաս է հասցնում տեսողությանը: Այդ հիվանդությունը բնութագրվում է ներակնային ճնշման բարձրացմամբ, որին հաջորդում է տեսողական բնորոշ արատների զարգացումը և օպտիկական նյարդի ատրոֆիան:

Առաջնակարգ հետազոտող Լենա Հավսթամ Յոհանսոնն ընդգծել է վաղ ախտորոշման կարևորությունը՝ նշելով, որ հիվանդության վաղ փուլում հայտնաբերելը հիվանդների կյանքի որակը կարող է կտրուկ փոխել: Գլաուկոմայի բուժումը սովորաբար ներառում է աչքի կաթիլների օգտագործումը ներակնային ճնշումը նվազեցնելու և տեսողական նյարդի վնասի դանդաղեցումը:

Հետազոտության հիմնական ասպեկտներից մեկն այն էր, որ նոր ախտորոշված ​​շատ հիվանդների աչքի ճնշումը նորմալ միջակայքում էր: Դա ընդգծում է, որ գլաուկոմայի ախտորոշման համար բացառապես դրա չափումների վրա հիմնվելը ճիշտ չէ: Պարզվել է նաև, որ գլաուկոմայի վաղ փուլերում տեսողության սրությունը գնահատելիս լավ աշխատող աչքը կարող է փոխհատուցել մյուսի տեսողության վատթարացումը, ինչը հավելյալ կերպով բարդացնում է պաթոլոգիայի հայտնաբերումը:

Գիտնականներն ընդգծել են, որ ռիսկի գնահատման հարցում էական դեր է խաղում ընտանեկան հիվանդության պատմությունը. եթե մերձավոր ազգականներն ունեն գլաուկոմայի հիվանդության պատմություն, ապա դրա առաջացման հավանականությունը էապես մեծանում է։