Սեզոնային գրիպի ակտիվություն այս պահին չունենք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Կառավարության հերթական նիստից հետո լրագրողներին տված ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Չունենք այս պահին ակտիվություն։ Բնորոշ է սեզոնին, հանգիստ իրավիճակ է այս պահին։ Սակայն դա չի նշանակում, որ առջևում նման ռիսկ չունենք։ Հորդորում եմ պատվաստվել սեզոնային գրիպի դեմ»,- ասաց նախարարը։

Նշենք՝ Հայաստանում կոնորավիրուսի որոշակի ակտիվություն է նկատվում. վերջին 7 օրում արձանագրվել է 55 դեպք, ինչը նախորդ 7 օրվա համեմատ 8 դեպքով է ավելի, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վերջին 14 օրվա ընթացքում գրանցված 102 դեպքը մի քանի անգամ քիչ է, այդ թիվը նախորդ տարի 474 է եղել: