Տոկիոյի համալսարանի մասնագետները պարզել են, թե արդյոք նվազեցնում են սննդարար նյութերի անբավարարությունը սպիտակուցի եւ միկրոտարրերի բարձր պարունակություն ունեցող մթերքները։ Գիտնականները նաեւ համեմատել են «առողջ սննդի» էֆեկտը ինքնին եւ կենսաբանորեն ակտիվ հավելումների համադրմամբ։ Ստացված արդյունքները հրապարակվել են BMC Nutrition գիտական ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է 20-69 տարեկան 392 ճապոնացի։ Նրանցից 122-ը համարվել է հարստացված մթերքներ կամ կենսահավելումներ օգտագործող, քանի որ այդ բաղադրիչներից մեկը ի հայտ է եկել նրանց օրգանիզմում առնվազն մեկ անգամ հետազոտության չորս շաբաթվա ընթացքում, տեղեկացրել է Naked Science-ը։ Բոլորի կերակրաբաժնի մասին տվյալները հավաքվել են 2013թ. փետրվար-մարտին։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սննդարար նյութերի մակարդակը այն մարդկանց օրգանիզմում, որոնք պարբերաբար սպիտակուց, վիտամիններ եւ հանքանյութեր են ստացել հատուկ սննդաբաժնից կամ ստացել են բիոհավելումներ, ավելի մոտ են եղել նորմին, քան նրանք, որոնց կերակրաբաժնում եղել են միայն սովորական մթերքներ, եւ հավելումներ չեն եղել։ Կարեւոր է հիշել, որ հարստացված մթերքները չարժե չարաշահել, իսկ շատ սննդարար հավելումներ կարող են վտանգավոր լինել առողջության համար, եթե նշանակված չեն բժշկի կողմից։
Հետազոտության հեղինակները նաեւ ընդգծել են, ոչ չնայած սննդարար նյութերի եւ հավելումների բարձր պարունակությամբ մթերքները կարող են նվազեցնել օրգանիզմին անհրաժեշտ տարրերի անբավարարությունը, դրանք կարող են լինել վիտամին В6-ի չարաշահման պատճառ։ Նման ռիսկ հայտնաբերվել է հետազոտության մասնակիցների 2 տոկոսի մոտ, որոնց կերակրաբաժնում եղել են «մթերքներ առողջ սնվելու համար» կամ հավելումներ։






