ՀՀ քաղքացիների մեծ մասը պետպատվերի շրջանակում «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում կարող է ստանալ ճառագայթային բուժում` համավճարի (50 տոկոս) սկզբունքով, իսկ քաղաքացիների ավելի փոքր խմբի համար ճառագայթային բուժումը կիրականացվի պետպատվերի ամբողջական ծածկույթով: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնից։

Պետպատվերի ամբողջական ծածկույթ կստանան հետևյալ խմբի շահառուները`

  1. Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ:
  2. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք (Քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ պաշտպանության այլ մարտական գործողությունների ժամանակաշրջանում գործող բանակի կազմի մեջ մտնող զորամասերում, շտաբներում և հաստատություններում զինվորական ծառայություն անցած զինծառայողներ, քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների պարտիզաններ և ընդհատակյա գործունեությամբ զբաղվողներ):
  3. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք:
  4. Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ
  5. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և ժամանակավոր օթևանների շահառուներ:
  6. Բռնադատվածներ:
  7. Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ:
  8. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք:
  9. Տուժած անձ:

Ճառագայթային բուժումը կիրականացվի Varian ընկերության Halcyon սարքի գծային արագացուցիչներով` IMRT և VMAT մեթոդներով:

Պետպատվեր գործում է միայն ճառագայթային բուժման, PET scan ախտորոշման (համավճարով) դեպքում:

ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆԸ դուրս է պետպատվերի շրջանակներից: