Մոդիֆիկացված ինսուլինը, որը կարող է կանխել արյան մեջ շաքարի կտրուկ անկումը, ցուցադրվել է լաբորատոր փորձերում եւ կենդանի մոդելների վրա, տեղեկացվել է Nature ամսագրում հրապարակված հոդվածում։
Դա կարող է ապահովել շաքարային դիաբետ ունեցող մարդկանց ինսուլին ներարկելու եւ արյան մեջ գլյուկոզայի կտրուկ նվազման ավելի ճկուն միջոց։ Շաքարային դիաբետ ունեցող որոշ մարդկանց անհրաժեշտ են ինսուլինի լրացուցիչ ներարկումներ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը վերահսկելու համար։ Գլյուկոզայի տատանումները դժվար է կանխատեսել, ինչը դժվարացնում է ինսուլինի հարմար չափաբաժնի ընտրությունը։ Անգամ մի փոքր բարձրացված չափաբաժինը կարող է հանգեցնել հիպոգլիկեմիայի (արյան մեջ գլյուկոզայի չափից ավելի նվազման), ինչը կարող է վտանգավոր լինել կյանքի համար։ Հետազատող Ռիտա Սլաաբին եւ նրա գործընկերները ներկայացրել են ինսուլինի մոդիֆիկացված ձեւը, որի ակտիվությունը չափվում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակից կախված։
Մոլեկուլը, որն ստացել է NNC2215 անվանումը, ունի անջատիչ, որը կարող է բացվել եւ փակվել ի պատասխան գլյուկոզայի մակարդակի։
Գլյուկոզայի բարձր խտության ժամանակ անջատիչը բացվում է, եւ ինսուլինը ակտիվանում է՝ հեռացնելով գլյուկոզան արյան միջից։ Երբ գլյուկոզայի մակարդակը նվազում է, անջատիչը անցնում է փակ վիճակի, ինչը կանխում է գլյուկոզայի յուրացումը։ Լաբորատոր փորձերը ցույց են տվել, որ գլյուկոզայի խտության ավելացման դեպքում 3-20 մմոլ/լիտրի (մոտավորապես տատանումների դիապազոնի սահմաններում, որոնց բախվում են շաքարային դիաբետ ունեցող մարդիկ) NNC2215 ինսուլինային ռեցեպտորի «ազգակցությունն» ավելանում է 3,2 անգամ, ինչը հաստատում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի փոփոխությանն արձագանքելու նրա ունակությունը։ Առնետների եւ խոզերի դիաբետի մոդելներում NNC2215-ը ցուցադրել է նույն արդյունավետությունը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի իջեցման հարցում, ինչ եւ մարդու ինսուլինը։
Ապացուցվել է, որ գլյուկոզայի հանդեպ բարձր զգայուն լինելը այդ կենդանիների համար ապահովում է պաշտպանություն հիպոգլիկեմիայից։ Այդ մոդիֆիկացված ինսուլինը խոստանում է կանխել գլյուկոզայի մակարդակի կտրուկ անկումը, որը կարող է լրջորեն ազդել դիաբետ ունեցող մարդկանց վրա, հատկապես քնած ժամանակ։ Դա կարող է նպաստել ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ բարդությունների դեպքում, նշել են հետազոտության հեղինակները։






