Ունենք գրիպի սեզոնային ակտիվություն, բայց այն ավելի ցածր է քան անցած տարի։ Այս մասին «Լուրերի» հետ զրույցում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այս տենդենցն առաջիկայում կպահպանվի։ Խորհուրդ է տրվում՝ հիմա, չսպասել նոյեմբեր կամ դեկտեմբեր ամիսներին, պատվաստվել գրիպի դեմ»,- ասել է նախարարը։






