GPNMB սպիտակուցը կարեւոր դեր է խաղում սրտի վերականգնման համար սրտի նոպայից հետո։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Cardiovascular Research ամսագրում։
Ինֆարկտից հետո սիրտը չի վերականգնվում, իսկ վնասված մկանները սպիանում են։ Դա հանգեցնում է սրտային անբավարարության. սիրտը չի կարող արդյունավետորեն արյուն մղել, քանի որ սպիները չեն կրճատվում մկանների նման։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ GPNMB սպիտակուցի ավելի բարձր մակարդակը կարող է նվազեցնել սրտային անբավարարության վտանգը ինֆարկտից հետո։
Մկների վրա կատարված նոր փորձում կենսաբանները ցույց են տվել, որ ոսկրածուծի իմունային բջիջներն արտադրում են GPNMB սպիտակուց։ Դրա կապվելը GPR39 մոլեկուլի հետ նպաստում է սրտի վերականգնմանը։ Արհեստականորեն առաջացվող սրտի նոպայից մեկ ամիս հետո սրտի ծանր սպիավորում է նկատվել կենդանիների 67 տոկոսի մոտ, որոնք չեն ունեցել GPNMB սպիտակուց, եւ կենդանիների 8 տոկոսի մոտ, որոնք ունեցել են դրա նորմալ քանակություն։
Ապագայում GPR39 մոլեկուլը կարող է դառնալ թիրախ դեղերի համար, որոնք վերականգնում են սիրտը ինֆարկտից հետո։






