Մի շարք պետական ԲԿ-ներում վարչապետի հանձնարարությամբ վերահսկողություն ենք մեկնարկել մի երեւույթի բացահայտմամբ պայմանավորված, երբ պացիենտները 100 տոկոս պետական պատվերով իրենց առողջապահական ծառայությունից օգտվում են, դրա համար բյուջեից ֆինանսավորվում են, սակայն նվիրաբերության պայմանագրերով լրացուցիչ գումարներ են գանձվում նրանցից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։
«Պետական եկամուտների կոմիտեի տեսանկյունից խնդիր չկա, քանի որ այդ ամենը փաստաթղթավորվում է և եկամուտ ճանաչվում, հետևաբար հարկվում է։ Խնդիրն այդտեղ ավելի շատ սոցիալ–մշակութային է, քանի որ պետական բյուջեն ԲԿ–ին փոխհատուցում է բուժառուին մատուցած բոլոր ծառայությունների արժեքը։ Մենք գտնում ենք, որ ԲԿ–ները որեւէ թե իրավական, թե բարոյական հիմք չունեն որեւէ նվիրաբերություն ակնկալելու պացիենտներից»,–ասաց Պետրոսյանը։
Նա ընդգծեց, որ արդեն երկու ԲԿ-ների արդեն գործուն հորդորել են, որ նվիրաբերությամբ գանձված գումարները վերադարձնեն քաղաքացիներին:





