Բրիտանիայում հայտնաբերել են կապիկի ծաղկի վիրուսի նոր շտամով հիվանդության առաջին դեպքը։ Այս մասին նշվել է բրիտանական առողջապահության գործակալության (UKHSA) հայտարարությունում։
«Բրիտանական առողջապահության գործակալությունը (UKHSA) հայտնաբերել է Clade Ib կապիկի ծաղկով մարդու հիվանդանալու մեկ դեպք... Սա կապիկի ծաղկի հայտնաբերման առաջին դեպքն է Մեծ Բրիտանիայում»,- ասված է փաստաթղթում։
Օգոստոսի վերջին Մեծ Բրիտանիայի առողջապահության գործակալությունը տեղեկացրել էր, որ իշխանությունները պատրաստվում են երկրում կապիկի ծաղկի նոր շտամի հայտնվելուն եւ տարածմանը:
Կապիկի ծաղիկը հազվադեպ վիրուսային հիվանդություն է, որը կարող է վտանգավոր լինել թույլ իմունիտետ ունեցող մարդկանց համար։ Վարակն ուղեկցվում է տենդով, թունավորմամբ, ավշային հանգույցների մեծացմամբ եւ ցանի տարածմամբ. սկզբում որպես բծեր, որոնք փոխակերպվում են բշտերի, դրանց բացվելուց հետո գոյանում են խոցեր, դրանց աապքինվելուց հետո՝ կեղեւ, իսկ երբ դրանք ընկնում են՝ սպիներ։ Թեթեւ ընթացքի դեպքում հիվանդությունը սովորաբար անցնում է ինքն իրեն եւ տեւում է 14-21 օր։






