Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի համար դիմումների քանակն աճում է:

Դրա մասին նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում 2025 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ըստ նախարարի՝ դա վկայում է նաև վիճակագրությունը։ Այսպես, եթե մի քանի տարի առաջ ուռուցքների հայտնաբերման ցուցանիշը 3-րդ և 4-րդ փուլերում կազմում էր 40%, այժմ արդեն այն ​​կազմում է 10-15%:

«Նախատեսվում է ընդլայնել նաև ուռուցքների այլ տեսակների սքրինինգային ծրագրերը: Միաժամանակ կընդլայնվեն պատվաստումները: Մասնավորապես՝ ջրծաղիկի դեմ»,-նշել է  Ավանեսյանը։