Ջոնս Հոփկինս Քիմելի ուռուցքաբանական կենտրոնի գիտնականները նույնականացրել են 16 գեներ, որոնք կաթնագեղձի քաղցկեղի բջիջները օգտագործում են քայքայումից պաշտպանվելու համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։
Մկների եւ մարդկային բջջային գծերի վրա կատարված փորձերի ժամանակ գիտնականները պարզել են մեխանիզմներ, որոնք օգնում են քաղցկեղի բջիջներին գոյատեւել թթվածնի ցածր մակարդակի պայմաններում (հիպոքսիա) եւ տարածվել օրգանիզմում։ Հետազոտողների խոսքով՝ ուռուցքների ներսում (հատկապես թթվածնի անբավարարության դեպքում) բջիջները հարմարվում են սթրեսին, որն զգում են, հայտնվելով արյան հոսքում։
Գտնված 16 գեները օգնում են քաղցկեղի բջիջներին պաշտպանվել թթվածնի ակտիվ ձեւերից, որոնք առաջ են բերում թթվային սթրես։ Դա թույլ է տալիս երկրորդներին տեղափոխվել ավելի նպաստավոր գոտիներ, որտեղ դրանք կարող են հայտնվել արյան հոսքում եւ տարածվել մարմնի այլ մասերում։ Թիմը (ղեկավար՝ ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Գրեգորի Գլիքս, Ջոնս Հոփկինսի համալսարան) ուսումնասիրել է հիպոքսիկ բջիջների վարքը՝ գունավորելով դրանք լաբորատորիայում եւ կիրառելով տարածական տրանսկրիպտոմիկայի մեթոդը։ Դա թույլ է տվել պարզել, թե որ գեներն են ակտիվ հիպոքսիայի պայմաններում։ Մկների վրա կատարված հետազոտություններում գիտնականները հաստատել են, որ գեների ենթաբազմությունը շարունակում է մնալ երկար ժամանակ այն բանից հետո, երբ բջիջները հեռանում են նախնական ուռուցքից։
Հատկանշական են կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի համար ստացված արդյունքները, ուռուցքի տեսակ, որը հակված է ռեցիդիվների։ Այս հիվանդությունն ունեցող ապցիենտների մոտ, որոնք բախվում են ռեցիդիվի երեք տարվա ընթացքում, հայտնաբերվել է MUC1 սպիտակուցի բարձր մակարդակ։
Այս բացահայտումները գիտնականներին մոտեցնում են հիպոքսիային ոհանդեպ ւռուցքների կայունության մեխանիզմների ընկալմանը, ինչը կարող է օգնել ստեղծել պայքարի նոր միջոցներ քաղցկեղի ագրեսիվ տեսակների դեմ։






