Կանադայում հետազոտողները հայտնաբերել են, որ վաղաժամ ծննդաբերությունները եւ դրանց հետ կապված հետեւանքները կոգնիտիվ ֆունկցիաների, զարգացման եւ ֆիզիկական առողջության համար կապված են ավելի ցածր եկամտի, զբաղվածության եւ համալսարան ընդունվելու ցածր ցուցանիշների հետ։

Հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են PLOS ONE ամսագրում, հղիության մինչեւ 37 շաբաթականը ծնված մարդիկ, որոնք համարվում են վաղահաս, միջինն ունեն ավելի ցածր աշխատանքային եկամուտ, համալսարան ընդունվելու եւ կրթության ավելի ցածր մակարդակ մինչեւ 28 տարեկանը։

Վաղաժամ ծննդաբերությունները ամբողջ աշխարհում բոլոր ծնունդների եւ երեխաների շրջանում յուրաքանչյուր հինգերորդի մահվան մոտ 10-ի պատճառն են։ Տնտեսական գործոնները եւ կենսակերպը կարող են ազդել բուժման եւ աջակցության, ֆինանսական կայունության հասանելիության, կյանքի որակի վրա։

Նոր հետազոտությունում գիտնականներն ուսումնասիրել են 2,4 մլն մարդու տվյալները, որոնք ծնվել են Կանադայում 1990-1996թթ.։ Հասանելի է եղել ինֆորմացիան այդ մարդկանց ծնվելու, ինչպես նաեւ աշխատանքի տեղավորվելու եւ կրթության մասին մինչեւ 2018թ.։ Հետազոտությունը ցույց է տվել, որ բազային բնութագրիչների հաշվառումից հետո, ինչպիսին են ծնողների ժողովրդագրական տվյալները, վաղահաս երեխաների միջին եկամուտը 18-28 տարեկանում կազմել է 958 կանադական դոլարով (6 տոկոս) ավելի ցածր, քան ժամանակին ծնվածներինը։ Վաղահաս երեխաների մոտ 2,13 տոկոսով ավելի ցածր է եղել նաեւ աշխատանք գտնելու հնարավորությունը, 17 տոկոսով ավելի քիչ է եղել համալսարան ընդունվելու եւ 16 տոկոսով ավելի ցածր բարձրագույն կրթություն ստանալու շանսը։ Հղիության ամենավաղ փուլերում (24-27 շաբաթ) ծնված անձանց մոտ այդ կապերն ավելի ուժեղ են եղել. տարեկան եկամուտը նվազել է 5 463 կանադական դոլարով (17 տոկոս), իսկ համալսարաններ ընդունվողների եւ ավարտողների թիվը նվազել է 45 տոկոսով։