Գիտնականները հայտնաբերել են 22 թունաքիմիկատ, որոնք հաջորդաբար կապված են շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հետ Միացյալ Նահանգներում, ընդ որում չորս թունաքիմիկատ նաև կապված են շագանակագեղձի քաղցկեղից մահացության հետ:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են CANCER ամսագրում:
Միացյալ Նահանգների տարբեր շրջաններում շագանակագեղձի քաղցկեղի հետ 295 թունաքիմիկատների կապը գնահատելու համար գիտնականներն ուսումնասիրել են ողջ շրջակա միջավայրը՝ հիմնվելով թունաքիմիկատների ազդեցության և շագանակագեղձի քաղցկեղի առաջացման 10-ից 18 տարվա միջակայքի վրա, որպեսզի պարզաբանեն շագանակագեղձի քաղցկեղի շատ տեսակների դանդաղ աճը:
Իրականացվել է 1997-2001 թվականների ընթացքում թունաքիմիկատների օգտագործման և 2011-2015 թվականներին շագանակագեղձի քաղցկեղի հետևանքների գնահատականը: Նույն կերպ համեմատվել են 2002-2006 թվականներին թունաքիմիկատների օգտագործման և 2016-2020 թվականներին շագանակագեղձի քաղցկեղի տվյալները:
Երկու վերլուծության արդյունքներով, նախկինում շագանակագեղձի քաղցկեղի հետ կապված 22 թունաքիմիկատներից հիվանդության առաջացման հետ ամուր կայուն կապ են դրսևորել երեքը, այդ թվում՝ 2,4-D-ը, որը Միացյալ Նահանգներում օտգագործվող ամենատարածված թունաքիմիկատներից մեկն է:
19 հնարավոր թունաքիմիկատների թվում, որոնք նախկինում կապված չէին շագանակագեղձի քաղցկեղի հետ, բացահայտվել են 10 թունաքիմիկատ, մի քանի ֆունգիցիդ և ինսեկտիցիդ, ինչպես նաև հողի ֆումիգանտ: Չորս թունաքիմիկատ, որոնք կապված են շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հետ, նաև առնչություն են ունեցել շագանակագեղձի քաղցկեղից մահացության հետ՝ երեք թունաքիմիկատ (տրիֆլուրալին, կլորանսուլամ-մեթիլ և դիֆլյուֆենզոպիր) և մեկ ինսեկտիցիդ (թիամետոքսամ): Միայն տրիֆլուրալինն է դասակարգվում շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության կողմից որպես «մարդու համար հնարավոր քաղցկեղածին», մինչդեռ մյուս երեք պարարտանյութերը համարվում են «քիչ հավանականությամբ քաղցկեղածին» կամ «ոչ քաղցկեղածին»:






