Կանադական Բրիտանական Կոլումբիա նահանգում գրանցվել է H5 թռչնագրիպով մարդու վարակման առաջին դեպքը։ Պացիենտը մի դեռահաս է, որը հայտնվել է մանկական հիվանդանոցներից մեկում։ Այս մասին տեղեկացրել է Phys.org պորտալը՝ հղում կատարելով Agence France-Presse (AFP) տեղեկատվական գործակալությանը։

Հիվանդի վարակի աղբյուրը եւ հնարավոր շփումները հետաքննվում են։

Կանադացի պաշտոնյաների խոսքով՝ երիտասարդը, հավանաբար, շփվել է հիվանդ թռչնի կամ կենդանու հետ։

Ինչպես վկայում է անվանումը, թռչնագրիպն ավելի հաճախ խոցում է վայրի եւ ընտանի թռչուններին։ Վերջերս հիվանդությունը հայտնաբերվել է նաեւ կաթնասունների մոտ. 2024թ. հիվանդության բռնկում է տեղի ունեցել խոշոր եղջերավոր անասունների շրջանում ԱՄՆ տարածքում։

Գիտնականների խոսքով՝ թռչնագրիպի համար խոցելի տեսակների աճող քանակությունն անհանգստացնող է, չնայած մարդիկ հազվադեպ են վարակվում։ Պաթոգենի փոխանցումը հնարավոր է կրողի սերտ շփման կամ կեղտոտ միջավայրի միջոցով։

Մասնագետները մտահոգվում են, որ վիրուսը կարող է ձեռք բերել մարդուց մարդուն փոխանցվելու ունակության մուտացիաների ընթացքում։