Սինգապուրի ազգային համալսարանի գիտնականների խումբը մշակել է դեղամիջոցի նպատակային առաքման նոր եղանակ՝ թոքերի ոչ մանրբջջային քաղցկեղի (NSCLC) բուժման համար: Հետազոտությունը հրապարակվել է eBioMedicine գիտական ​​հանդեսում։

NSCLC-ը քաղցկեղի ամենատարածված ենթատեսակն է և հաճախ ազդում է չծխողների վրա: Այն շարունակում է մնալ քաղցկեղից մահացության հիմնական պատճառը և քաղցկեղի՝ աշխարհում երկրորդ ամենահաճախ ախտորոշվող տեսակը:

Նոր հետազոտության ընթացքում թիմը օգտագործել է բջիջներից ազատված նանոմասնիկներ՝ քաղցկեղի բջիջներին ուղղված դեղամիջոցներ հասցնելու համար:

Որպես հարթակ գիտնականներն մարդու կարմիր արյան բջիջներից ստացված արտաբջջային ներառուկներ (վեզիկուլներ՝ կենսագործունեության որոշակի փուլերում ձևավորվող և անհետացող բջջի ոչ մշտական բաղադրամասեր) են կիրառել։ Դրանք համալրված էին հակագիտակցական օլիգոնուկլեոտիդներով (ASO), դեղամիջոց, որը ճնշում է ուռուցքի համար կարևոր սպիտակուցների սինթեզը։

Փորձերը ցույց են տվել, որ վեզիկուլներից պատրաստված միկրոբջջային դրոնները կարողացել են վերացնել մուտանտ քաղցկեղի բջիջները՝ միաժամանակ չվնասելով առողջ հյուսվածքները:

Հետազոտողների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը քայլ էր հակաքաղցկեղային դեղամիջոցների նկատմամբ ուռուցքային դիմադրության խնդրի լուծման ճանապարհին։