Ջորջիայի համալսարանի ամերիկացի գիտնականները կապ են հայտնաբերել շրջակա միջավայրի վիճակի և երիտասարդների հոգեկան առողջության միջև։ Հոդվածը հրապարակվել է Nature Mental Health (NMH) բժշկագիտական հանդեսում։
Թիմն օգտագործել է դեռահասների ուղեղի ճանաչողական զարգացման (ABCD) հետազոտության տվյալների բազան, որը մինչ օրս ԱՄՆ-ում մանկության ուղեղի զարգացման ամենախոշոր նախագիծն է: Գիտնականների թիմը վերլուծել է Միացյալ Նահանգների 21 քաղաքների 11 հազար 800 երեխաներից հավաքագրված տվյալները:
Փորձագետները ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային շերտագրման պատկերները կապել են մասնակիցների գտնվելու վայրը ներառող արբանյակային տվյալների հետ: Դա հնարավորություն է տվել պարզելու՝ ինչպես են արտաքին պայմաններն անդրադառնում անչափահասների ճանաչողական ունակությունների և հոգեկան առողջության վրա։
Գիտնականները հայտնաբերել են, որ գիշերային ժամերին ավելի լույս ունեցող վայրերը և խիտ քաղաքային տարածքները բ ծնողների ցածր կրթության և տնային տնտեսությունների եկամուտների մակարդակին: Եվ ընդհակառակը, ավելի շատ ծառեր և բույսեր ունեցող տարածքներն առնչվում էին բնակիչների կրթության բարձր մակարդակի և ֆինանսական բարեկեցությանը:
Հետազոտողների համոզմամբ՝ արդյունքները վկայում են նրա մասին, որ բարենպաստ էկոլոգիական միջավայրը դրական է ազդում երեխաների մտավոր կարողությունների և հոգեկան առողջության վրա։






